Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման, որը թույլ կտա երկու երկրների միջև սահմանների սահմանազատումը և հնարավորություն կընձեռի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթն ու պատմությունը, դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Ուժասպառ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը։ Այն նաև բարոյական չէ»,– հայտարարել է Կատրին Կոլոննան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «դիվանագիտական նախաձեռնությամբ» հանդես գալ՝ փորձելու վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Այս շաբաթ ես հնարավորություն կունենամ այդ հարցը քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- Նախօրեին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է Մակրոնը։

«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և կրկին միջազգային մակարդակով դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես կգանք այդ ուղղությամբ՝ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն