Թույլ չեմ տալու թուրքի ալյուրը մտնի Արցախ. զոհվածի քույրը կոչ է անում միանալ իրեն
Արցախյան պատերազմում զոհված հերոսներից մեկի՝ Արթուրի քույրը՝ Հերմինե Խաչատրյանի տեսանյութ է տարածել, որտեղ կոչ է անում թույլ չտալ, որ թուրքական ալյուրը Աղդամի ճանապարհով մտնի Արցախ:
«Թուրքերն ուզում են Ասկերանի միջով բերեն, ալյուր անցկացնեն Ստեփանակերտ: Ես այդքանը հասկանալով, որպես զոհվածի քույր, որպես Ասկերան քաղաքի բնակչուհի, մենակ վեր եմ կացել, եկել այստեղ՝ տանկի մոտ, որպեսզի չթողնեմ, որ Ասկերանի ճանապարհով թուրքերի այլյուրը հասնի Ստեփանակերտ։ Ոչ մեկ ինձ չի խանգարելու, ես չեմ թողնելու։ Նախընտրում եմ սոված մնալ, քան թուրքերի ալյուրն ուտել»,-ասել է կինը։