Դա Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է․ Զախարովան՝ հայ ֆուտբոլիստների առևանգման մասին
Ռուս խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը տեղին չէ, դա Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։ Այդպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել երեք հայ ֆուտբոլիստների առևանգումը Բաքվի կողմից։
«Մենք խաղաղապահների խնդիրը տեսնում ենք նրանում, որ նոր պայմաններում (Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը - խմբ.) հողի վրա ամեն կերպ ապահովեն Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության միջոցով», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան: