Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում շարունակվում է բռնցքամարտի մրցաշարը:

Մինչև 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը ⅛ եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին: 

Առաջին ռաունդի սկզբում Հովհաննեսն առավելություն ուներ, բայց ռաունդի վերջնամասում մրցակցի առավելությունը տվեց իր արդյունքը. 4 մրցավարները հաղթանակը տվեցին նրան, մեկը` Բաչկովին:

Երկրորդ ռաունդն անցավ Բաչկովի բացահայտ առավելությամբ, հայ մարզիկը մի քանի ուժեղ հարվածներ անցկացրեց, ու բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին նրան: 

Երրորդ ռաունդն անցավ հարվածների փոխանակմամբ, որտեղ ավելի դիպուկ էր Բաչկովը: Մենամարտի վերջում մրցավարներից չորսը հաղթանակը տվեցին Բաչկովին (30-27, 29-28, 29-28, 29-28), ու միայն ավստրալացի մրցավարը հաղթանակը տվեց ադրբեջանցի բռնցքամարտիկին (28-29):

Այսպիսով, Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն