Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը Սյունիքի մարզում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց երկու պատճառ, որոնք դրդել են Ստրասբուրգին՝ մասնակցելու ԼՂ հումանիտար բեռ ուղարկելու նախաձեռնությանը:

«Առաջինը գործելու հրատապությունն է: ԼՂ ԱԳ նախարարն ասաց, որ արդեն ալյուրի երկու օրվա պաշարներ են մնացել, և ակնհայտ է, որ օրըստօրե իրավիճակը դառնալու է է՛լ ավելի հրատապ:

Երկրորդ պատճառն այն է, որ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է: Ստրասբուրգում է տեղակայված Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Եվ մեր ուղերձը հղում ենք Ֆրանսիայի նախագահին, բայցև եվրոպական այլ հաստատությունների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդին:

Խոսքս ավարտեմ՝ ասելով, որ որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար պարզապես անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում են ժողովրդի՝ արժանապատիվ ապրելու և պարզապես գոյություն ունենալու իրավունքները»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն