Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել
Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով անվտանգության ծառայության աշխատակից է վիրավորվել: Այս մասին հայտնել է SANA գործակալությանը՝ վկայակոչելով Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության աղբյուրը։
Նշվում է, որ ահաբեկիչները Կատնա արվարձանում հեռակառավարվող սարքի միջոցով գործի են դրել ռումբը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Վիրավորում ստացած սպան տեղափոխվել է հիվանդանոց։
Կատնայում նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաև օգոստոսի 16-ին, որի հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի սպա։ Ոստիկանությունը հարձակումներին մասնակցության համար կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։