Քիչ է պատահում, որ 120 հազար մարդ պաշարված մնա և չհանձնվի՝ հանուն հայրենիքի․ Վազգեն Մանուկյան
Ադրբեջանի ծրագիրն է՝ անջատել Արցախը Հայաստանից, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ մենք առանձին-առանձին մեր խնդիրները չենք կարող լուծել։ «Խնդիրը չի լուծվի, եթե առանձին Հայաստանի հարցը լուծենք կամ առանձին Արցախի հարցը լուծենք․ դրանք իրար հետ շաղկապված են։ Իրենք առանձին կմեռնեն։ Այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետև քիչ է պատահում, որ 120 հազար հոգի՝ երեխաներով և ծերերով, մնան պաշարված մի տեղում և չհանձնվեն՝ հանուն իրենց հայրենիքի»,- ասաց Մանուկյանը։