Հայիթիի ոստիկանությունը նոր մեղադրանքներ է առաջադրել գերագույն դատարանի նախկին դատավորի դեմ՝ կապված այս ամսվա սկզբին նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետ՝ հայտարարելով, որ նա հանդիպել է մի քանի կոլումբիացի վարձկանների հետ, որոնք մեղադրվում են նախագահի սպանության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Մոիզի սպանությունը Հայիթին մխրճել է էլ ավելի խոր քաղաքական ճգնաժամի մեջ՝ վարձկանների միջազգային որս սկսելով ամբողջ Ամերիկայում։

Հայիթիի ոստիկանությունը այս շաբաթ արտոնել է ձերբակալել գերագույն դատարանի նախկին դատավոր Վենդել Քոկ-Թելոթին, որը հեռացվել էր երկու այլ դատավորների հետ միասին փետրվարի սկզբին։ Մոիզը պնդում էր, որ իր դեմ հեղաշրջում է պատրաստվում։

Քոկ-Թելոթի գտնվելու վայրը հայտնի չէ, նրա դեմ հետախուզում է հայտարարված։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն