Ուկրաինայի պաշտպանության նախարարը կլքի պաշտոնը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ալեքսեյ Ռեզնիկովը կլքի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Այն կգլխավորի Պետգույքի ֆոնդի ղեկավար Ռուստեմ Ումերովը:
Ռեզնիկովն, արձագանքելով իր` Բրիտանիայում դեսպան նշանակվելու լուրերին, հայտարարել է, թե այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ: