Ռուսաստանի հետ սերտ շփումները կշարունակեն նպաստել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների լուծմանը. Էրդողան
Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցություններից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:
«Մենք վճռական ենք շարունակելու ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար: Ինչպես նախկինում, մենք հիմա էլ պատրաստ ենք հանդես գալու որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցություններ սկսելու հարցում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել է թուրքական Սինոպում նոր ատոմակայանի կառուցման հարցը, և վստահեցրել, որ Ռուսաստանի հետ սերտ շփումները կշարունակեն նպաստել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների լուծմանը: