Չպետք է կուլ գնալ Ադրբեջանին, պետք է Լաչինի միջանցքը բացվի․ Սեյրան Օհանյան
Արցախում ներկա փոփոխությունները պետք է նայել դրական տեսանկյունից, եթե իշխանություններում կա երկփեղկվածություն, դրանք պետք է վերացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Նոր իշխանության ձևավորումը պետք է լինի անցնցում, իսկ նոր իշխանավորներն էլ պետք է ապացուցեն, որ իրենցից մեկն են և կրում են նույն զրկանքները»,-ասաց նա: