«Հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բայց․․․»․ ՌԴ նախագահի խոսնակի արձագանքը՝ Փաշինյանի հակառուսական հարցազրույցին
«Մենք հարգում ենք վարչապետ Փաշինյանին և գնահատում նրա հարաբերությունները Պուտինի հետ, բայց համաձայն չենք այդ թեզերի հետ. Ռուսաստանը շարունակում է հետևողական դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Ռուսաստանը այդ տարածաշրջանի անբաժանելի, բաղկացուցիչ մասն է, ուստի նա ոչ մի տեղ չի կարող հեռանալ և Հայաստանից Ռուսաստանը չի կարող հեռանալ։
Եվ եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում, ի վերջո, ավելի շատ հայեր են ապրում, քան, ըստ էության, Հայաստանում, որոնց մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի Դաշնության, բացարձակ օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ են»,- հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Ռուսաստանը շարունակում է կատարել Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում դադարեցնել իր առաքելությունը, հավելել Է Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին, որտեղ նա մի շարք հակառուսական հայտարարություններով հանդես եկավ։