31.07.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5735 հիվանդ
Երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք:
«Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում:
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5735 հիվանդ։