Հայ գործարարների ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անց է կացրել «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը, որին մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Համաժողովի հիմնական նպատակն էր նպաստել երկու երկրների համատեղ գործարար կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։



Նարեկ Տերյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թ․ հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40%-ով՝ կազմելով 200 մլն ԱՄՆ դոլար, ինչը վկայում է այն մասին, որ հայ-իտալական հարաբերությունները տնտեսության ոլորտում տարեց տարի ավելանում են, իսկ գործարար կապերն՝ ակտիվորեն ընդլայնվում։



Միջոցառման ընթացքում շուրջ 120 գործարարների ներկայացվել է եվրոպական շուկայի հետ համագործակցության նոր ձևաչափը, գործող «Արտադրված է Իտալիայի հետ համատեղ» (Made with Italy) ծրագիրն ու այլ գործիքներ։

Միջոցառումն անց է կացվել «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն