Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանն ադրբեջանական կեղծիքի ապացույցներ է հրապարակել։  Օրինակ, այս տղամարդը մի քանի ամիս փակել է Լաչինի միջանցքը՝ ներկայանալով որպես կեղծ «էկոակտիվիստ». Այժմ նա ձևացնում է, թե մտադիր է Ասկերանի շրջանում ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով կեղծ «մարդասիրական օգնություն» հասցնել Արցախի հայ բնակչությանը։ 

«Ադրբեջանական կեղծավորության հստակ ապացույցներ են ի հայտ գալիս.

Այդ անձը կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է հատուկ հանձնարարություններով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից, ով լիակատար ատելություն ունի հայերի նկատմամբ։

Երկու տարբերակներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խորը սպառնալիքները։

Ինչպե՞ս կարող է հանցագործը իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող լինել»,-գրել է Բեգլարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն