«Մայր Հայաստան» դաշինքի առաջարկը՝ տոնավաճառների առևտրականներին
Հաստատագրված վճարի ինստիտուտի ներմուծման միջոցով այլընտրանքային հարկային հնարավորության իրենց առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքի անդամները ներկայացրել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը մանրամասնել է առաջարկը․ տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն շրջանառության հարկից 10 տարով, իսկ տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ հարկվեն 1 տոկոսի չափով:
Կոնկրետ տոնավաճառների հետ կապված առաջարկը հետեւյալն է․ պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը, որը նաեւ ազատում է պետություն-տնտեսվարող շփումից եւ բացառում ստուգումներով «համը հանելու» հնարավորությունը։