Թուրքիայի եւ Աֆղանստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը
Թուրքիան կմնա աֆղանստանցի ժողովրդի կողքին այնքան, որքան նա ցանկանա, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Մոհամադիի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանի եւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության հարցերը, ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Աքարն ասել է, որ «Անկարան աշխատում է հանուն խաղաղության եւ իր աֆղանստանցի եղբայրների բարգավաճման»։
Մամուլի համար ճեպազրույցում հինգշաբթի նախարարությունը հայտարարել էր, որ թուրքական զորքերը օպերատիվ դեր չեն խաղա Աֆղանստանում երկրից Միացյալ Նահանգների հեռանալուց հետո։