ՊԲ-ն Քարվաճառի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել․ ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։