«Հստակ, ոչ օդից կախված տեղեկություններ ունենք, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատրաստվում է  հերթական ագրեսիայի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ»,-Կառավարության շենքի դիմաց հայատարարեց Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։



Նրա խոսքով,  հնարավոր հարձակումը լինելու է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի ուղղություններով։

«Մենք բաց նամակ ենք պատրաստել՝ ուղղված Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի առաջնորդներին։ Առաջարկում ենք Ջերմուկի մոտակայքում նախաձեռնել ու անցկացնել հայ-ռուս-պարսկական  համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասաց Չախալյանը։

Նամակը հանձնելու համար նաև նրանք Հայաստանի գործադիր մարմնի շենք էին եկել, որտեղից շարժվելու են դեպի Հայաստանում Ռուսաստանի ու Իրանի դեսպանատներ։

Մանրամասն՝ տեսանյութում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն