Թուրքիայի ընտրություններում երրորդ տեղը գրաված Սինան Օղանը հայտարարում է՝ Լաչինը անպայման կբացվի
Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Սինան Օղանը իր թվիթերյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է արել. «Զանգեզուրի միջանցքը անպայման կբացվի...»: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հիշեցնեմ, որ Օղանը ընտրություններից հետո հայտարարել էր, որ մշտապես ողջունել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ: Այն, ինչ չի ուզում ասել թուրքական իշխանությունը բարձրաձայն, ասում է Օղանը: Այս գրառումը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչու ենք կրկին կանգնած ագրեսիայի վտանգի առաջ»,-գրել է նա: