Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ. Յուրի Կիմ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը։
«Այսօր բոլորս կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- գրել է Կիմը։