Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ խորհրդարանի անդամ Ռեյչըլ Թամըսը եւ սենատոր Լեո Հուսաքոսը սեպտեմբեր 6-ին նամակով դիմել են նախարար Մելանի Ջոլիին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի մշտական հալածանքները դադարեցնելու համար, ներառելով նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։

«Կանադայի համար որոշիչ պահ է: Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական ​​կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ իրականացնելով մարդու իրավունքերի կոպիտ և համակարգուած խախտումներ»,-ասված է նամակում:

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրել են արագացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադրեցնելու համակարգված աշխատանքները՝ վերստին շեշտելով ադրբեջանական իշխանության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջը և Բաքվի կառավարությանը՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը դադրեցնելու պարտադրանքը։






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն