Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի և Թուրքիայի թիմի հանդիպումը, որն ընթանում էր Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքում, ավարտվեց 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեում հաշիվը բացեց  Երեւանի «Փյունիկի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

88-րդ րոպեին Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Բերտուդ Յիլդիրիմը։

D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղ բարձրացավ Խորվաթիայի հավաքականը, որն իր երրորդ խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ ունի 7 միավոր։

Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն