Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ՊՊԾ և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Պետական պահպանության ծառայության և Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իր տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
«Շնորհակալություն նաև Մոլդովայի Պետական անվտանգության և պահպանության ծառայությանը։
Կիև հասնելու համար անցել ենք Երևան-Քիշնև օդային ճանապարհը, Քիշնև-Կիև ցամաքային ճանապարհը, որ տևում է 8 ժամ։
Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»,- գրել է վարչապետի տիկինը: