Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ ուսումնական ծրագրի մասնակիցների համար
Սեպտեմբերի 8-ին նախագահական նստավայրում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց» (ՔԴԵԴ) ուսումնական ծրագրի մասնակիցները:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դասընթացի մասնակիցների համար հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագրով դասախոսությամբ:
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է ինչպես հայաստանյան, այնպես էլ տարբեր երկրների պետական կառավարման համակարգերում առկա զարգացման միտումներին և ընդհանուր իրողություններին:
Դասախոսության ավարտին Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում, զրուցել է ներկաների հետ և պատասխանել է նրանց հուզող հարցերին: