Մարոկկոն եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի համար
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։
Որոշումը հրապարակվել է միապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված երկրաշարժի հետեւանքներին, որին մասնակցել են կառավարության անդամներ և ուժային կառույցների ղեկավարներ։
Զոհերի թիվը, ըստ թագավորության ներքին գործերի նախարարության, հասել է 1037-ի, եւս 1204 մարդ վիրավորվել է: Նրանցից 721-ի վիճակը ծանր է։