Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մանր մունր ստատուսչիկները տարածում են լուսանկար ներկայացնելով դա, իբրև ես քարոզարշավ եմ իրականացնում . Հայկ Ստեփանյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մանր մունր ստատուսչիկները տարածում են լուսանկար, որտեղ ես գտնվում եմ Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուներից մեկի կողքին, ներկայացնելով դա, իբրև ես քարոզարշավ եմ իրականացնում։
Իրականում այդ նկարը կտրված է տեսանյութից, որը նկարահանվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղու հատվածում, որը ապօրինի քանդվեց և վերածվում է երթևեկելի գոտու։
Հավաքի կազմակերպիչը Արթուր Չախոյան ֊նն էր, ով բացի մեր ՀԿ֊ից ընդհանուր հրավիրել էր բոլոր քաղաքական ուժերին, որոնք մտահոգ են Երևանի խնդիրներով, այդ թվում նաև իշխանական կուսակցականներին, սակայն այնտեղ էին եկել ընդհամենը 3 կուսակցության ներկայացուցիչներ և մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ։ Լուսանկարը հենց այդ քննարկման վայրից է։
Ի դեպ հաջորդ օրը Երևանի Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում (4֊րդ գյուղ) մենք Արթուրը Չախոյանի հետ միասին հայտնաբերեցինք պետական տոմետները, այլ խոսքերով ասած գողոնը, որոնք անհայտ եղանակով հայտնվել էին մասնավորի տան բակում, ով իր հերթին վաճառում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմուղու սալիկները։
Դրա մասին ինչի՞ չեք խոսում։
Ինչը մնում է թեկնածուի հետ կադր բռնացնելուն, ապա նշեմ, որ որևէ քաղաքական ուժի չեմ սատարում և չեմ քարոզում Երևանի ավագանու ընտրություններում։ Իմ ընտրությունը կանեմ երբ կտեսնեմ բոլոր ուժերի ծրագրերը, դրանք դեռ ամբողջությամբ հրապարակված չեն։
ՔՊ֊ի վերնախավ` ձեր ճտերին հավաք պահեք։