ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել իր ամենախոշոր զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։

Սպասվում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժություններին կներգրավվի առնվազն 41 հազար զինվորական և ավելի քան 50 նավ, զորավարժությունների ընթացքում կիրականացվի 500-ից մինչև 700 թռիչք։ Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալները՝ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։

Զորավարժությունների նպատակը, ըստ հրատարակության, «մշակել ռուսական ագրեսիան հետ մղելու փորձ՝ ուղղված դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ»։ 

FT-ի տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում 2024 թվականի փետրվարին և մարտին։ Դրանց, բացի ՆԱՏՕ-ի 31 երկրներից, կմասնակցի Շվեդիան, որը դեռ սպասում է Թուրքիայի և Հունգարիայի կողմից դաշինք մտնելու հաստատմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն