Սամանթա Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը X-ի (նախկին Twitter) իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակին և շեշտել, որ իրադրությունն արագ վատթարանում է:
«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- գրել է Սամանթա Փաուերը: