Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ Երևանում կայացած խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.

«Շնորհավորում եմ մեր թիմին հաղթանակի համար: Շատ բարդ խաղ էր: Ունեցանք լավ պահեր, բայց բաց թողեցինք մեր շանսը։ Շնորհավորում եմ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ 5 հիանալի խաղ եք անցկացրել, երբեք չեք հանձնվել: Ամեն դեպքում մենք ավելի փորձառու ենք: Հուսով եմ՝ կշարունակեք այսպես ու միասին մենք կորակավորվենք Եվրո-2024-ին: Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար։ Դուք շանսեր ունեք, շատ լավ խաղեր եք անցկացնում: Մենք աշխարհի բրոնզե մեդալակիրներն ենք, նախորդ առաջնության գործող փոխչեմպիոն, ու բոլոր խաղերին ձգտում ենք հաղթանակի հասնել ու առավելագույն միավորներ վաստակել, որպեսզի առաջին տեղով դուրս գանք խմբից»,- ասել է Դալիչը:

Նրա խոսքով՝ ազգային հավաքականից խաղի ընթացքում առանձնանում էր Իվուն․ «Շատ լավ խաղաց, Տիկնիզյանը ևս մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, բայց կարծում եմ՝ խաղի լավագույն խաղացողը Չանչարևիչն էր, որն իրենից կախված ամեն ինչ արեց»:

Դալիչի խոսքով՝  հեշտ չի լինի, որ հավաքականը հայտնվի Եվրո–2024–ին, քանի որ հիմա Եվրոպայում բոլոր թիմերը շատ են ուժեղացել, «Հիմա դուք պետք է կռվեք բոլոր խաղերում, բարելավել եք ձեր խաղը, վստահ եմ՝ շանսեր ունեք դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն