Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին ողջունում և անվերապահ աջակից ենք
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ողջունում է Սամվել Շահրամանանյանի ընտրությունը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում՝ ընտրությունների անցկացման կամքը և ընթացքը գնահատելով որպես Արցախի Հանրապետության՝ իբրև իրավակարգ և ինքնիշխան միավորի կայացման հերթական քայլ և, ամենակարևորը, Արցախում ժողովրդավարական կառավարման ապացույց․ իշխանության փոփոխությունը կատարվել է ժողովրդի կամքով՝ ԱՀ օրենսդրության համապատասխան։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը միաժամանակ իր անվերապահ զորակցությունն է հայտնում ԱՀ նախագահին և ողջ արցախահայությանը՝ ինքնորոշման և հայրենի հողի վրա արժանապատիվ ու անվտանգ ապրելու սրբազան իրավունքի համար մղվող աննկուն պայքարում։ Համոզված ենք՝ այս բարդագույն իրավիճակից կան ելքեր, կայունացման և հաջողության հասնելու հուսալի ճանապարհներ։ Միասին հաջողելու ենք․ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և սփյուռքահայությունը ձեզ աջակից է անկախության համար պայքարում՝ առանց Արցախի չկա Հայաստան , առանց Հայաստանի չկա Արցախ։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն