Հուլիսի 28-ին, ժամը 22.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին NEWS. am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը միաժամանակ վրաերթի էր ենթարկել նաև կնոջ 33-ամյա ամուսնուն, որը հուլիսի 30-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:

Քննությունը շարունակվում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն