Սոչի-Օմսկ չվերթը խափանվել է: Ինքնաթիռը վայրեջք է կատարել Նովոսիբիրսկի մարզում՝ բաց դաշտում:

Վայրէջքի պահին ինքնաթիռում եղել է 159 ուղեւոր, այդ թվում՝ 23 երեխա։

Հայտնի է դարձել, որ ուղևորներից մեկի ինքնզագացողությունը վատացել է՝ ունեցել է զարկերակային գերճնշում։ Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել։

Այժմ քննիչները և օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները:

Ինքնաթիռի օդաչուն վթարի մասին խոսելիս նշել է, որ ինքնաթիռում վառելիքը գրեթե սպառվել էր, ուստի տեղի է ունեցել հիդրավլիկ խափանում։

Անձնակազմը մտավախություն ուներ,  որ չվերթը ավելի վատ ավարտ կարող է ունենալ, դրա համար որոշել են վայրեջք կատարել Նովոսիբիրսկում:

Օֆելյա Հովհաննիսյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն