«Ոգին կոտրած» Լուլուն ԱԺ ամբիոնից անուղղակի կերպով սիրո խոստովանություն է արել՝ Նիկոլին: Մասնավորապես՝ կոչ է արել ընդդիմությանը միշտ հիշել, որ իրենք այն խմբակցությունն են, որն իր քաղաքական կյանքը սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ և ավարտելու է Նիկոլ Փաշինյանի հետ: «Ու ես չեմ կարող ասել՝ դա երբ կլինի՝անկախ ձեր կանչերից»,-հայտարարել է արդեն դախացած Լուլուն:

Լուլուի հայտարարությունը մի կողմից՝ բուռն սիրո արգասիք է, մյուս կողմից՝ անփառունակ ինքնախոստովանություն: Ընդ որում՝ Լուլուն այնպիսի երդում է տվել Նիկոլին, որպիսին տալիս է ասենք հարսն իր փեսային՝ նրա հետ նոր կյանք սկսելու պահին. ապրել ու մեռնել, շնչել ու արտաշնչել հանուն Նիկոլի, դառնալ նրա Եվա Բրաունը՝ ահա Լուլուի սրտի ուզածը:

Լուլուի մոտ տվյալ պարագայում խոսել է չբավարարված սեռաքաղցը. Նիկոլը, ըստ երևույթին, նրա մոտ վայրի ցանկություններ է առաջացնում՝ պատճառ դառնալով քաղաքականապես այսքան կարևոր ինքնախոստովանությունների: Նիկոլը Լուլուի գաղտնի, բայց միակ սերն է, ինչը, իհարկե, պայմանավորված է ոչ միայն բնական սեքսուալ ընտրությամբ, այլև՝ շատ ավելի շոշափելի գործոններով. ո՞ւր էին լինելու լուլուներն այսօր, եթե չլիներ անիծված հեղափոխությունը:

Ինչ վերաբերում է Լուլուի հայտարարության քաղաքական կողմին, ապա նկատենք, որ այն չափազանց արժեքավոր է ու մեկ բանի մասին է՝ ՔՊ-ական ողջ թիմի՝ անդեմ, անողնաշար մասսա լինելու: Իսկապես հենց որ Նիկոլն անհետանա քաղաքական բեմահարթակից, որևիցե ՔՊ-ական է՛լ չի հիշվելու, «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ կուսակցություն չի լինելու, չի մնալու ոչինչ, որ կհիշեցնի լուլուների մասին: Սրանց միակ սոսինձը Նիկոլն է, որ լուլուատիպ արարածների համար նաև բարեկեցության կենդանի աղբյուր է:

Ի՞նչն է Նիկոլի մեջ դուրդ էկել, թրա՞շը…


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն