«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման պայմանագրի 5-րդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու, և բառացիորեն երեկ նորից ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»:

Այս մասին այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հացին, թե խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ ի՞նչ աշխատանքներ են տարվել այս ընթացքում:

Միրզոյանը նաև նկատեց՝ գործընթաց կա, քննարկում կա, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո. «Ցավոք, պիտի ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն