Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Այս պահին ունենք 410 մարդ, որոնք տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում է ստացիոնար բուժմանմ մեջ», - ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:

Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ:

Türkiye'yi küle çeviren orman yangınları neden çıktı? - Global Bursa

Orman yangınları aynı anda nasıl başladı? - Global Bursa

İşte online orman yangınları son durum haritaları! Haberler

Türkiye orman yangınlarında 3. gün: Antalya, Adana, Mersin, Muğla....


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն