Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կանխվել է Հ․ Գ․-ի (ծնված 2000 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հոգեբանը Հ․ Գ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն