Գործադիրն ընդունել է որոշում՝ Վեդի ջրամբարի շահագործման հանձնելու գործընթացն իրականացնելու համար, որի արդյունքում կապահովվի Արարատի մարզի 8 բնակավայրերի ավելի քան 3200 հա հողատարածքների հուսալի ոռոգումը, ինչպես նաև տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ հիմնավորման՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը: Պայմանագրով նախատեսվում է կառուցել Վեդու 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը: Մինչ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Կառուցված է հիմնական պատվարի 85 մետր բարձրության շուրջ 75 մետր հատվածը։ Ավարտական փուլում են գտնվում նաև հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման աշխատանքները։ Պայմանագրի իրականացման ընթացքում ընկերության մոտ ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ, որոնք պայմանավորված էին մի շարք հանգամանքներով, ներառյալ կորոնավիրուսային վարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ և այլն։ Որոշմամբ ակնկալվում է մեղմացնել ՀՀ-ում արտարժույթի փոխարժեքի նվազման բացասական ազդեցությունը և ընկերության ֆինանսական վատ վիճակը՝ ապահովելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը 2023 թ. դեկտեմբերին:

Կառավարությունն ընդունել է նաև «Ազատի և Ապարանի ջրամբարների մեռյալ ծավալների հնարավոր օգտագործելի մասն օգտագործելու վերաբերյալ» որոշում՝ ՀՀ-ում հայտարարված սակավաջրությամբ, այդ թվում՝ Ազատի և Ապարանի ջրամբարներում առկա ջրաքանակի սակավությամբ և շոգ կլիմայական պայմաններում հողատարածքների ոռոգման ջրամատակարարման բարձր պահանջով, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառը հնարավորինս զսպելու հանձնառությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն