Կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել․ հետվճարների ծավալը կազմել է 419 մլն դրամ
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։
Նախարարը հայտնել է, որ համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կանխատեսել։ «Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– ասել է Նարեկ Մկրտչյանը: Արձանագրվել է, որ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։ Նախարարը հայտնել է նաև, որ մեկնարկից մինչև օգոստոսը, ներառյալ` արձանագրվել է 43.2 մլրդի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ես կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն կառավարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է: