Տոկիո-2020. Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում են
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթեց Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Գյումրեցի մարզիկը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովն է:
Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանից Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում մրցեց Արվի Սավոլաինենի հետ:
ՕԽ-ի ոսկե մեդալակիրը հաղթեց նաև այս գոտեմարտում` 1:5 հաշվով: Հաջորդիվ` կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է Իրանից Մուհամեդ Սարավիի հետ: