Ռուս թենիսիստը սխալմամբ ոսկե մեդալն է վերցրել Տոկիո-2020-ի պարգևատրման ժամանակ
Ռուս թենիսիստ Ասլան Կարացևը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի պարգևատրման ժամանակ սխալմամբ ոսկե մեդալն է վերցրել:
Հիշեցնենք՝ այսօր Կարացևն ու Ելենա Վեսնինան միքսթում պարտվել են Ռուսաստանի մյուս ներկայացուցիչներին՝ Անդրեյ Ռուբլյովին և Անաստասիա Պավլյուչենկովային:
«Սխալմամբ էի վերցրել մեդալը: Թվում էր՝ մենք ֆավորիտ ենք, ավելի շատ խաղեր էինք անցկացրել միքսթում: Բայց այսպես ստացվեց»,- ասել է Կարացևը խաղից հետո:
Հիշեցնենք՝ միքսթում բրոնզե մեդալները նվաճել է ավստրալական դուետը՝ Էշլի Բարտին և Ջոն Պիրսը, երբ սերբ Նինա Ստոյանովիչն ու Նովակ Ջոկովիչը հրաժարվեցին խաղալ:
Այսօր մենապայքարում արծաթե մեդալ էր նվաճել նաև Կարեն Խաչանովը: