Իտալիայի լրատվամիջոցները «Ինտեր» - «Միլան» հանդիպման լավագույն խաղացող են ճանաչել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն այդ խաղում խփել է 2 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում և թիմին օգնել է տոնել խոշոր հաշվով հաղթանակ՝ 5:1:

«Արդյո՞ք նա պետք է իր տեղը զիջի Ֆրատեսիին։ 5 րոպե անց

Միկին գոլ է խփում, ինչպես դա արել էր Ֆրատեսին անցած երեքշաբթի: Տղան 2 գոլ էր խփել հավաքականում։ Այս ընթացքում նա նույնպես 2 գնդակ է խփում: Դա բավարար չէ։ Իր մեծությունը ցուցադրելու համար նա նաև գոլային փոխանցում է կատարում հենց Ֆրատեսիին:

Յուրատեսակ հեթ-տրիկներ երկուսի կատարմամբ: Երբ Ինձագին ցանկանում էր թիմ սարքել «երեխաներից», առաջինն կանչում է Մխիթարյանին», - գրել է «Գազետա դելո սպորտը»:

Թերթը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 8,5 բալով: Երկրորդը հարձակվող Թյուրամն է՝ 8:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն