Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հետընտրական պոստուլատներ է առաջ քաշել:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պոստուլատ N1

Մարդկանց մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետեւ հույս չունեին, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել։ Այդ համոզմունքը ջարդվեց։ Հիմա այդ հույսը ծնվեց։

Պոստուլատ N2

Փողը որոշիչ չէ։ ՔՊ-ի եւ «Ապրելու Երկրի» արդյունքները ցույց տվեցին, որ փողը կարեւոր ռեսուրս է, սակայն ոչ որոշիչ։ Առաջնայինը քաղաքական բովանդակությունն է։

Պոստուլատ N3

ՔՊ-ի համակարգը սկսում է փլուզվել, սպասենք առնետավազքին։ ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն