ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Էլլա դե Կրույֆ - «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)

Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սավաննա Թեյլոր - «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)

Թահլիա Զադեյան - «Շարքս» (Ավստրալիա)

Լիանա Ղազարյան - «Ժալգիրիս» (Լիտվա)

Նատաշա Ժամգոչյան - «ԱԻԿ» (Շվեդիա)

Անյուտա Գալստյան - «Օկժետպես» (Ղազախստան)

Անի Ղուկասյան - «Փյունիկ-աղջիկներ»

Մարինե Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»

Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ժալգիրիս» (Լիտվա)

Վերոնիկա Ասատրյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Անեթ Մեհրաբյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Էմմի Սարգսյան - «Ուրարտու-աղջիկներ»

Մարալ Արթին

Հարձակվողներ

Մանե Ներսեսյան - «Իգլս» (ԱՄՆ)

Կլաուդիա Չոլակյան - «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)

Օքսաննա Պիզլովա - «Օկժետպես» (Ղազախստան)

Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 16-19-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 20-ին հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ սեպտեմբերի 21-ին առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ: Սեպտեմբերի 23-ին թիմը կվերադառնա Երևան և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 26-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն