Վահան Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքների ընթացքին
Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։
Նախարարը շրջայց է կատարել Բարեկամության այգում և հետևել Կառավարության աջակցությամբ իրականացված և արդեն ավարտված շինարարական աշխատանքների արդյունքներին։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը շրջայցի ընթացքում նախարարին ներկայացրել է զբոսայգում ներկայումս ընթացող վերականգնման աշխատանքները և երկրորդ փուլով նախատեսված օբյեկտների տեղադրման առաջիկա ծրագրերը։
Գյումրու Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։