Իտալիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 03։10-ին (Երևանի ժամանակով՝ 07։10)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի 3,4 հազար բնակչություն ունեցող Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։