Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Արցախ Լաչինի միջանցքով ու Աղդամի ճանապարհով հումանիտար բեռների մուտքը։
«Ղարաբաղի հայերին վերջապես մարդասիրական մատակարարումներ են իրականացվում։ Ողջունում եմ Լաչինով ու Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը։ Սա պետք է կարգավորվի։ Նաև կարևոր է Բաքվի և Ղարաբաղի հայերիի միջև բանակցություններ սկսել իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,-գրել է Միշելը X-ի իր էջում։