«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել. Պապոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ վերահաշվարկի դիմում չի ներկայացրել։ «Մամուլում առկա տեղեկատվությունը և, բնականաբար, դրա հիման վրա կատարվող «վերլուծությունները» ՍԽԱԼ են»,- գրել է նա։