ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի տարբեր հատվածներում, ասվում է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է մամուլի քարտուղարը։
Նա նշել է Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտության մասին, նաև շեշտել՝ ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ տեղի բնակչության արտագաղթի համար։
«Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- ասել է նա, հավելելով, որ համաձայնեցված արդյունքների համար անհրաժեշտ է բոլոր կողմերի աշխատանքը: «ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը՝ երկխոսությանը նպաստելու համար»,- հայտարարել է Փիթեր Ստանոն։