ՀՀ բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ ՀՅԴ գրասենյակ․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:
Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին:»